«Իմ մտքերը նախագահ Դոնալդ Թրամփի հետ են»․ Մակրոն

Ավելի վաղ  հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Թրամփի նախընտրական հանրահավաքում. Քաղաքական գործիչն ու հանրահավաքի երկու մասնակից վիրավորվել են, ևս մեկ մասնակից զոհվել է։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արձագանքել է կատարվածին․

«Իմ մտքերը նախագահ Դոնալդ Թրամփի հետ են։ Նրան շուտափույթ ապաքինման մաղթանքներ եմ ուղարկում։ Այցելուներից մեկը զոհվել է, մի քանիսը վիրավորվել են։ Սա ողբերգություն է մեր ժողովրդավարական երկրների համար։ Ֆրանսիան կիսում է ամերիկյան ժողովրդի ցնցումն ու վրդովմունքը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել