Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Թրամփի նախընտրական հանրահավաքում. Քաղաքական գործիչն ու հանրահավաքի երկու մասնակից վիրավորվել են, ևս մեկ մասնակից զոհվել է։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արձագանքել է կատարվածին․
«Իմ մտքերը նախագահ Դոնալդ Թրամփի հետ են։ Նրան շուտափույթ ապաքինման մաղթանքներ եմ ուղարկում։ Այցելուներից մեկը զոհվել է, մի քանիսը վիրավորվել են։ Սա ողբերգություն է մեր ժողովրդավարական երկրների համար։ Ֆրանսիան կիսում է ամերիկյան ժողովրդի ցնցումն ու վրդովմունքը»։