Դուստրերիս էլ եմ ազատել բանակից․ Բագրատ Սրբազան

Կարող է հիմա էլ ասեն՝ սև է հագել, մուգ սևը բաց սևի հետ չի բռնում։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ մեկնաբանելով Ani Grand Hotel Yerevan հյուրանոցում տեղի ունեցած միջադեպը։

«Մազերս նորմա՞լ են, կարող ա էդ մասին էլ մի բան ասեն։ Ասեն՝ մորքուք է պահել, նմանվում է, բայց ես ասել եմ՝ սա 30 տարվա մորուք է, կեղ չի, 30 տարի չարչարված մորուք է, ավելի շատ բան է տեսել, քան այդ մարդկանց կենսագրությունն է։ Լուրջ։ Իսկապես շատ բան է տեսել։ Որդիներիս ազատելը, դե դա հավիտենական մեղք է, դուստրերիս էլ եմ ազատել բանակից, միայն որդիներիս չէ։ Որ ասում էի՝ ամառ օրով ձյուն գա ձեր գլխին, դրա համար էի ասում, ասում եմ ձյուն գա ձեր գլխին, գալիս է ձյունը, դառնում է անձրև։ Այսքանը»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել