Բագրատ Սրբազանը երթի ընթացքում հայտարարեց, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն և իր թիկունքում լինել և իր առջևում լինել, և իր աջ և ձախ կողմերում «Ներառյալ նաև իրենք, (իշխանությունը- խմբ․) եթե իրենք գույն ունեն, սև ու սպիտակ չեն, բնականաբար»։
Լրագրողի հարցին, թե՝ Արթուր Վանեցյանը, Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ են լինել առաջին շարքերում, Սրբազանը պատասխանեց․«Առաջին շարքերում ովքե՞ր են, բոլոր մարդիկ, բոլոր հայ մարդիկ, հայրենիք ունեցող մարդիկ։ Տեսեք՝ ովքեր են եկել, միացել, պարզ մարդիկ՝ մինչև ամենաբարձր աստիճաններով։ Նշանակություն ունի՞ դա հայրենիքի կորստի հետ։ Ինձ հազար անգամ են ասել․ հիմա ես КГБ-ի ագենտ ե՞մ, ի՞նչ ասեմ ես։ Այդ մարդիկ ուրիշ բան չունեն ասելու»։
Նա հավելեց, որ չի ուզում իջնել ստորին աստիճանների «Ես ասել եմ իրենց՝ եթե փողոցով եք վերաբերվելու, փողոցով պատասխանը կստանաք, եթե գաղափարական դաշտում եք ուզում՝ գաղափարական դաշտում կստանաք, բայց իրենք մնացել են փողոցում սա է պրոբլեմը։ Իրենք փողոցից չհասան տուն, չվերադարձան, չհասկացան, թե իրենք ով են, իրենց գործունեության հետևանքով մարդկանց կյանքը ինչ աղետների է ենթարկվում»։
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի