Россия 1 հեռուստաալիքը հայտարարել է մայիսի 7-ին Մոսկվայի ժամանակով 12.00-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության ուղիղ հեռարձակման մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հեռարձակման մասին հայտարարությունն արվել է «Россия 1» հեռուստաալիքի Вести недели հաղորդման ընթացքում։
Դաշնային խորհրդի կանոնակարգային կոմիտեի ղեկավար Վյաչեսլավ Տիմչենկոն ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 7-ին։ Նա նշել էր, որ միջոցառման ժամը հայտնի կդառնա ավելի ուշ։