Առաջարկվում է հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի և պետական տուրքի վճարումները

Ինչպես ՀՀ կառավարությունից տեղեկանում է iravaban.net-ը ռաջարկվում է հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի և պետական տուրքի վճարումները Գործադիրի հավանության են արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերի ընդունումը պայմանավորված է պետական սահմանի ցամաքային անցման կետերում տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ հարկերի ու վճարների գանձման արդյունքում առաջացող կուտակումների նվազեցման և որոշակի դեպքերում ճանապարհային հարկի վճարումից ազատման արտոնություն սահմանելու անհրաժեշտությամբ։ Ըստ այդմ առաջարկվում է՝ հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի և պետական տուրքի վճարումները։
Մասնավորապես նախատեսվում է՝ բնապահպանականի հարկի վճարման ժամկետ սահմանել մինչև ավտոտրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը ՀՀ տարածքից ելքի դեպքում՝ մինչև ՀՀ տարածքից ելքը։ Սահմանվում է նաև, որ ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ հաշվարկված բնապահպանական հարկի գումարից պակաս վճարումների դեպքում մաքսային մարմինները պակաս վճարված հարկի գումարը և հարկի վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գումարները գանձում են ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ։ Նախատեսվում է սահմանել, որ ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների ՀՀ տարածքից ելքը ճանապարհի անանցանելիությամբ պայմանավորված անհնար լինելու դեպքում ճանապարհային հարկ վճարողներն ազատվում են համապատասխան ժամանակահատվածի համար հաշվարկման ենթակա ճանապարհային հարկից։ Տվյալ դեպքում, ճանապարհային հարկի արտոնությունից օգտվելու իրավունքը կհավաստվի լիազոր մարմնի կողմից տրվող տեղեկանքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել