Հայաստանի բնակիչները Wildberries-ից պատվիրում են ապրանքների լայն տեսականի՝ կոսմետիկայից մինչև շապիկներ:
Sputnik-ին տվյալները տրամադրել է ընկերության մամուլի ծառայությունը։
Պատվերների քանակով առաջին տեղում կոսմետիկ դիմակներն են՝ 3,8 մլն հատ, իսկ վերջին տեղում գրքերն են, որոնցից պատվիրվել է ավելի քան 600 հազարը։ Սննդամթերքից հայերն ավելի շատ մակարոնեղեն են պատվիրում, իսկ հիգիենայի համար՝ դեզոդորանտներ, միջադիրներ, տակդիրներ։ Շատ են նաև այն մարդիկ, ովքեր գնում են հեռախոսների պատյաններ և նույնիսկ շարժիչային յուղեր։
Նշենք, որ 2023 թվականի վերջին Wildberries-ը զբաղեցրել է 6-րդ տեղը Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում, իսկ առաջին կիսամյակում առցանց խանութը 28-րդ տեղում էր։
Բիզնեսը ՀՀ բյուջե է վճարել 26,5 մլրդ դրամ (65,4 մլն դոլար):