Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թուրք» վանկարկումներով։
Աննա Հակոբյանը հուշակոթողին էր եկել կրտսեր դստեր հետ և թիկնազորի ուղեկցությամբ րոպեներ առաջ: Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա մերժումով էլ պատասխանել՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
Armtimes-ը, որի խմբագիրն է եղել Աննա Հակոբյանը, գրել է․ «․․․Հաշվի չառնելով օրվա խորհուրդը և վարչապետի դստեր տարիքը՝ նրանք հուշահամալիրի տարածքում սկսել են վիրավորող արտահայտություններ հնչեցնել:
Տեղի ունեցածը բացասաբար է ազդել երեխայի վրա, որը հուզվել է կատարվածից»:
Նույն լրատվամիջոցի պնդմամբ՝ վանկարկումները «Ազգային ժողովրդական բևռի» անդամների կողմից են եղել։
Ըստ 24news-ի՝ Հակոբյանը դստերն ասել է․ «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»։
Մանրամասները՝ տեսանյութում։