«Տեղի ունեցածը բացասաբար է ազդել երեխայի վրա, որը հուզվել է կատարվածից»․ Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թուրք» վանկարկումներով

Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թուրք» վանկարկումներով։

Աննա Հակոբյանը հուշակոթողին էր եկել կրտսեր դստեր հետ և թիկնազորի ուղեկցությամբ րոպեներ առաջ: Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա մերժումով էլ պատասխանել՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:

Armtimes-ը, որի խմբագիրն է եղել Աննա Հակոբյանը, գրել է․ «․․․Հաշվի չառնելով օրվա խորհուրդը և վարչապետի դստեր տարիքը՝ նրանք հուշահամալիրի տարածքում սկսել են վիրավորող արտահայտություններ հնչեցնել:

Տեղի ունեցածը բացասաբար է ազդել երեխայի վրա, որը հուզվել է կատարվածից»:

Նույն լրատվամիջոցի պնդմամբ՝ վանկարկումները «Ազգային ժողովրդական բևռի» անդամների կողմից են եղել։

Ըստ 24news-ի՝ Հակոբյանը դստերն ասել է․ «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել