Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն:
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
«Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել»,-ասվում է հաղորդագրության մեջ: