Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում շարունակվում է, հարցերը լուծվում են աշխատանքային կարգով, «ՏԱՍՍ»-ին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը։
Նա նշել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Փաշինյանի մասնակցությունը կամ չմասնակցությունը լինելու է երկրի ինքնիշխան ընտրությունը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը. ներկայումս այն Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի սեփական ուժեր անվտանգության ապահովման համար, և ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանի կարգով չի լուծվում։
Կարծում եմ՝ տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարից»,-նշել է նա։