Դա Ադրբեջանի տարածքն է, որն ունի իր ուժերը՝ ապահովելու անվտանգությունը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում շարունակվում է, հարցերը լուծվում են աշխատանքային կարգով, «ՏԱՍՍ»-ին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Փաշինյանի մասնակցությունը կամ չմասնակցությունը լինելու է երկրի ինքնիշխան ընտրությունը։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը. ներկայումս այն Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի սեփական ուժեր անվտանգության ապահովման համար, և ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանի կարգով չի լուծվում։

Կարծում եմ՝ տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարից»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել