«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնի գրասենյակում տեղի է ունենալու հանդիպում-քննարկում ժամանակակից արվեստագետ Աշոտ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնից։
«Սիրով տեղեկացնում ենք, որ «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնի գրասենյակում տեղի է ունենալու հանդիպում-քննարկում ժամանակակից արվեստագետ Աշոտ Փաշինյանի հետ։
Հանդիպման հյուրը վերջին շրջանում հայաստանցի ամենաքննարկվող ժամանակակից արվեստագետներից է, ում աշխատանքները և արվեստային մոտեցումները լայն հանրության շրջանում հարուցել են բովանդակային քննարկումներ։
— Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացնելու է ժամանակակից արվեստի վերաբերյալ իր մոտեցումները, վերջինիս արտահայտման ձևերը հայաստանյան կոնտեքստում, ժամանակակից արվեստի դրսևորման հնարքները, ինչպես նաև՝ արվեստի ընդհանրական տրանսֆորմացիան ժամանակակից աշխարհում։
— Նաև քննարկվելու են արվեստի ու ակտիվիզմի միջև եղած կապերը, և արվեստի միջոցով կարևոր ասելիք տեղ հասցնելու հնարավորություններն ու օրինակները»,-ասվում է հաղորդագրության մեջ։