Opel-ը բախվել է կայանված GAZ-ին․ կա զոհ

արտի 31-ին, ժամը 23։59-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի կամարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լ. Դ. դյու Ֆուրնեի փողոցում Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Բ․, ծնված 1976 թ․) բախվել է կայանված GAZ մակնիշի ավտոմեքենային (վարորդ Ա․ Հ․), այնուհետև բախվել տներից մեկի պատին, ինչի հետևանքվ փլուզվել է պատից մոտ 10 քմ հատված։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Բ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել GAZ մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել