«Բանն այն է, որ տարածաշրջանում խնդիրները կարծես թե պակասել են, իսկ Արևմուտքում ո՞ւմ կարող է դա ձեռնտու լինել»,-այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկաս կատարած այցին։
Նրա խոսքով՝ այստեղից էլ այդ երկրների հարաբերությունները միմյանց և Ռուսաստանի հետ փչացնելու չդադարող փորձերը։
Ըստ Մարիա Զախարովայի՝ վերջին շրջանում ակտիվություն է նկատվում հայկական ուղղությամբ. «Երևանին է պարտադրվում «անհատական ադապտացիա Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության մեջ» ծրագիրը: Նրանց ջանքերն ուղղված են Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վարկաբեկմանը, ինչպես նաև շփումների ամբողջական դադարեցմանը»։