Հրդեհ՝ Շիրակի մարզում

Փետրվարի 4-ին, ժամը 00։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի քարաղացի մոտակայքում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել  մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քարաղաց հաստոցի հարևանությամբ գտնվող շահագործվող վագոն-տնակում (մոտ 21 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:32-ին, մարվել՝  01:40-ին: Այրվել են վագոն-տնակը, ներսում՝ շինարարական գործիքներ և քարաղաց հաստոցի պահեստամասեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել