Փետրվարի 4-ին, ժամը 00։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի քարաղացի մոտակայքում այրվում է տնակ։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քարաղաց հաստոցի հարևանությամբ գտնվող շահագործվող վագոն-տնակում (մոտ 21 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:32-ին, մարվել՝ 01:40-ին: Այրվել են վագոն-տնակը, ներսում՝ շինարարական գործիքներ և քարաղաց հաստոցի պահեստամասեր: