Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Բալայանը։
«Դատական իշխանության անունից շնորհավորում ենք պարոն Բալայանին և մաղթում հաջողություն Ազգային ժողովի ընտրության փուլում»,-նշվում է Դատական դեպարտամենտի հայտարարության մեջ։
Նշենք, որ Դավիթ Բալայանը ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանի որդին է։ Վերջինս այդ պաշտոնը զբաղեցրել է 15 տարի (2003-2018թթ․)։
Iravaban.net-ը հայտնում է, որ Բալայանը ծնվել է 1975 թվականին, Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում:
Կրթություն
1992 թվականին ավարտել է Երևանի թիվ 76 միջնակարգ դպրոցը:
1997 թվականին ավարտել է Գրիգոր Զոհրապ համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային փորձ
1997 թվականից մինչև 1999 թվականը եղել է ՀՀ փաստաբանների միության անդամ։
1999 թվականից մինչև 2001 թվականը զբաղեցրել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի օգնականի պաշտոնը։
2001 թվականից մինչև 2005 թվականը զբաղեցրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը։
2005 թվականից մինչև 2015 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը:
ՀՀ Նախագահի 2015 թվականի փետրվարի 7-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ։
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Այլ տեղեկություններ
1993 թվականից մինչև 1994 թվականը ծառայել է ՀՀ սահմանապահ զորքերում:
Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների Հայաստանում և արտերկրում (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռումինիա և այլն):
Ամուսնացած է, ունի 3 երեխա: