ԱՄՆ դեսպանը Սուրեն Պապիկյանին աշխատանքային ընթրիքի է հրավիրել

Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել