Թուրքական բեռնատար նավը անձնակազմի 12 անդամներով խորտակվել է

Թուրքական Kafkametler նավը, որում գտնվել է անձնակազմի 12 անդամ, խորտակվել է հյուսիսային Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի ափերի մոտ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով: Այս մասին հայտարարել են  հանրապետության ՆԳՆ նախարարությունից։ Գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ անձնակազմի անդամները թուրքիայի քաղաքացիներ են։ Այս պահին հնարավոր չէ իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել