Քաղաքացին կեղծ հոգևորական է ներկայացել, թաղման կարգ կատարել

Քաղաքացին կեղծ հոգեւորական է  ներկայացել, կատարել թաղման կարգ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է Տեր Հարությունը:

«Սիրելի այնթապցիներ, տեղեկացնում ենք, որ Գագիկ անունով սույն անձը Այնթապ համայնքում կատարել է ապօրինի ծիսական արարողություն՝ թաղման կարգ: Վերջինս ներկայանում է որպես սարկավագ, սակայն չունի հոգևոր որևէ աստիճան, որևէ թեմում չի սպասավորում»,- գրել է նա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել