ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քրիստոֆեր Ռեյը չի բացառում, որ արմատական ՀԱՄԱՍ շարժումը կարող է հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ում՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պայմաններում։
«Մենք չենք կարող և չենք անտեսում այն հնարավորությունը, որ ՀԱՄԱՍ-ը կամ այլ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն կարող են օգտագործել ներկայիս (պաղեստինա-իսրայելական) հակամարտությունը՝ հարձակումներ իրականացնելու համար այստեղ՝ մեր հողի վրա», – ասել է նա Սենատի լսումների ժամանակ:
Նրա խոսքով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն վերահսկում է ՀԱՄԱՍ-ի եւ նրան կից կազմակերպությունների գործունեությունը։