Պուտինը մեկ բառով նկարագրել է ԱՄՆ Կոնգրեսի առաջարկությունները պատերազմի նախապատրաստման վերաբերյալ

Ռուսաստանի և Չինաստանի հետ պատերազմին պատրաստվելու ԱՄՆ Կոնգրեսի հանձնարարականն անհեթեթություն է, որով կոնգրեսականները վախեցնում են միմյանց, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի միջկուսակցական հանձնաժողովը զեկույց էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ ամերիկյան միջուկային ուժերը վատ են պատրաստված Ռուսաստանի և Չինաստանի հետ հնարավոր հակամարտությանը։ Վերլուծաբանները ենթադրում են, որ «էկզիստենցիալ» մարտահրավերները կարող են առաջանալ արդեն 2027-2035 թվականներին:

«Ես չեմ կարծում, որ այս միտքը պետք է կամ կարող է առաջանալ խելամիտ մարդկանց մոտ: Բայց եթե դա տեղի ունենա, դա մեզ միայն զգոնացնում է: Եվ առավել ևս, միանգամից կռվել Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի դեմ: Անհեթեթություն։ Չեմ կարծում, որ այս ամենը լուրջ է: Նրանք պարզապես վախեցնում են միմյանց, իմ կարծիքով»,- ասել է Պուտինը Պավել Զարուբինին տված հարցազրույցում «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակներում:

Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ թեև Ռուսաստանը ապրում է «եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» սկզբունքով, Մոսկվան չի ձգտում հակամարտություն սկսել, քանի որ «միջուկային տերությունների միջև պատերազմը բոլորովին այլ պատմություն է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել