Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն դիմել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին՝ առաջարկելով Հայաստանին հորդորել ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել խաղաղ բանակցություններում․
«Ավելի նպատակահարմար կլիներ Հայաստանին կոչ անել ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել, քան խաթարել խաղաղ գործընթացը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հաջիզադեն՝ Լիտվայի արտգործնախարարին կոչ անելով «չտրվել հայկական քարոզչությանը»։
Հիշեցնենք, այսօր Հայաստանի ԱԳ Նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։