Կարս նահանգում մարդատար ավտոբուսն ընկել է կամրջից, կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Կարս նահանգում մարդատար ավտոբուսն ընկել է կամրջից, ինչի հետևանքով յոթ մարդ է զոհվել, առնվազն 22-ը՝ վիրավորվել: Այս մասին գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ ավտոբուսը կատարում էր Բուրսա-Կարս ուղևորափոխադրում և 50 մետրանոց կամրջից ընկել է ձորը։

Միջադեպի պատճառները պարզվում են։ Ասվում է, որ մեկ ծանր վիրավոր հոսպիտալացվել է Էրզրումում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել