Հունիսի 1-ին Ազգային ժողովի այգին բաց կլինի

Ազգային ժողովի այգին հունիսի 1-ին կվերածվի հրաշքների ու հեքիաթների այգու: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«Ժամը 11:00-16:00-ն սիրով հրավիրում ենք բոլորին Ազգային ժողովի այգի՝ մանկական ամենաուրախ միջոցառումներին մասնակցելու համար:

Լինելու են՝

  • Գիտական փորձեր,
  • Թումանյանական հեքիաթների ներկայացումներից երաժշտական հատվածներ,
  • Պղպջակներով շոու,
  • Հեքիաթների ընթերցում պատգամավորների կողմից,
  • Քաղցր բամբակի շոու,
  • Դեմքի նկարազարդում,
  • Ֆոտոզոնա,
  • Թխվածքաբլիթների ձեւավորում։

Դե ինչ, հետհաշվարկը սկսված է:

Եկեք միասին նշենք ամենագունեղ ու ամենապայծառ օրը՝ հունիսի 1-ը՝ Երեխաների պաշպանության միջազգային օրը:

Հանդիպման վայրը՝ Ազգային ժողովի այգի, հանդիպման օրը՝ հունիսի 1, մուտքը՝ միայն ժպիտով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել