Ազգային ժողովի այգին հունիսի 1-ին կվերածվի հրաշքների ու հեքիաթների այգու: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
«Ժամը 11:00-16:00-ն սիրով հրավիրում ենք բոլորին Ազգային ժողովի այգի՝ մանկական ամենաուրախ միջոցառումներին մասնակցելու համար:
Լինելու են՝
- Գիտական փորձեր,
- Թումանյանական հեքիաթների ներկայացումներից երաժշտական հատվածներ,
- Պղպջակներով շոու,
- Հեքիաթների ընթերցում պատգամավորների կողմից,
- Քաղցր բամբակի շոու,
- Դեմքի նկարազարդում,
- Ֆոտոզոնա,
- Թխվածքաբլիթների ձեւավորում։
Դե ինչ, հետհաշվարկը սկսված է:
Եկեք միասին նշենք ամենագունեղ ու ամենապայծառ օրը՝ հունիսի 1-ը՝ Երեխաների պաշպանության միջազգային օրը:
Հանդիպման վայրը՝ Ազգային ժողովի այգի, հանդիպման օրը՝ հունիսի 1, մուտքը՝ միայն ժպիտով: