ԱՄՆ Տեխաս նահանգի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 8 մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն։ Նրանց թվում երեխաներ կան։
Լրատվամիջոցները հայտնում են, որ ևս 7 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ բժիշկների՝ տուժածների տարիքը տատանվում է 5-ից 51-ի միջև։
Դեպքը տեղի է ունեցել Ալեն քաղաքում, որը գտնվում է Դալլասից հյուսիս։ Ականատեսների վկայությամբ՝ առևտրի կենտրոնում անհայտ տղամարդը սկսել է աննպատակ կրակել։ Ոստիկանները վնասազերծել են հարձակվողին: Հանցագործի ինքնությունը և շարժառիթը դեռևս անհայտ են։
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթի խոսքով՝ Ալեն քաղաքում «անասելի ողբերգություն է տեղի ունեցել»։ Նա խոստացել է օգնել տեղական իշխանությանը։ ԱՄՆ-ում այս տարի գրանցվել է հրազենով կատարված զանգվածային սպանության 198 դեպք։