Բոլոր ռուսները «մոր կաթով» կլանել են իրենց ժողովրդի ավանդույթները․ Պուտին

Ռուսաստանն իր տանկերը չի ուղարկում արևմտյան երկրների սահմաններ, բայց Մոսկվան սպառնալիքներին պատասխանելու հնարավորություն ունի՝ ոչ միայն զրահամեքենաներով։ Այս մասին փետրվարի 2-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի 80-ամյակին նվիրված գալա համերգի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ նրանք, ովքեր Եվրոպայի երկրներին, այդ թվում՝ Գերմանիային, ներքաշում են Ռուսաստանի Դաշնության հետ նոր պատերազմի մեջ և «անպատասխանատու կերպով դա հայտարարում են որպես կատարված փաստ», նրանք, ովքեր ակնկալում են հաղթել Մոսկվային մարտի դաշտում, չեն հասկանում. որ ժամանակակից պատերազմը Ռուսաստանի Դաշնության հետ բոլորովին այլ է լինելու։

«Մենք մեր տանկերը նրանց սահմաններ չենք ուղարկում, բայց պատասխանելու բան ունենք, և զրահատեխնիկայով ամեն ինչ չի ավարտվում»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ «բոլորը պետք է դա հասկանան»։ Նախագահի խոսքով, նրանք, ովքեր սպառնում են Ռուսաստանին, ակնհայտորեն չեն հասկանում պարզ ճշմարտությունը. բոլոր ռուսները «մոր կաթով» կլանել են իրենց ժողովրդի ավանդույթները։

«Հաղթողների սերունդ, ովքեր իրենց աշխատանքով, քրտինքով ու արյամբ կերտեցին մեր երկիրը և այն փոխանցեցին մեզ որպես ժառանգություն»,- ասել նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել