Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երբ բոլորը «հարձակվում էին Ռուսաստանի վրա» Թուրքիան պահպանում էր լավ հարաբերություններ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Թուրքիան պաշտոնական մակարդակով բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

«Երբ բոլորը «հարձակվում էին Ռուսաստանի վրա» մենք դա չարեցինք, ընդհակառակը՝ մենք պահպանեցինք լավ հարաբերությունները պարոն Պուտինի հետ այնպես, ինչպես նախկինում»,-Թուրքիայի առաջնորդի խոսքերն է մեջբերում լրատվականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել