Ի՞նչ կենսագրություն ունի նորանշանակ փոխնախարար Արա Մկրտչյանը

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 13-ի որոշմամբ Արա Մկրտչյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնին։

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։

Արա Մկրտչյանը ծնվել է 1978թ․ հունվարի 1-ին։

Աշխատանքային գործունեություն

2000-2003թթ. ՀՀ ՆԳՆ Երևանի վարչությունում աշխատել է որպես օպերլիազոր

2003-2007թթ. ՀՀ ՆԳՆ ՔԳՎ ԵՔՎ կենտրոնական քննչական բաժնում որպես քննիչ

2007-2012թթ. ՀՀ ՆԳՆ ՔԳՎ Երևանի քննչական վարչության ԾՀՔ բաժում որպես Քննիչ, ավագ քննիչ, ՀԿԳ ավագ քննիչ

2012-2013թթ. ՀՀ ՆԳՆ ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ

2013-2014թթ.  ՀՀ ՆԳՆ ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության Պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ

2014-2018թթ. ՀՀ քննչական կոմիտեի  ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ

2018թթ. Մայիս-հոկտեմբեր  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ

2018-2019թթ. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ

2019-2020թթ. ՀՀ Ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ

2020-2023թթ. Հունվար 13 ՀՀ Ոստիկանության Անձնագրային և Վիզաների վարչության պետ

Կրթություն

Կրթություն

1995-2000թթ. ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոց Իրավագիտություն, մագիստրոսի որակավորում

2003-2006թթ. ՀՀ Պետական կառավարման Ակադեմիա, Իրավագիտություն, մագիստրոսի որակավորում

Պարգևներ

Պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ, Արցախի քննչական կոմիտեի  մեդալներով և կրծքանշաններով: 2021թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Մասնակցել է փողերի լվացման, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության մեթոդիկայի վերաբերյալ կազմակերպված սեմինարներին:

Այլ տեղեկություններ

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին

 Ամուսնացած է, ունի երեք դուստր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել