Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 13-ի որոշմամբ Արա Մկրտչյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնին։
Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։
Արա Մկրտչյանը ծնվել է 1978թ․ հունվարի 1-ին։
Աշխատանքային գործունեություն
2000-2003թթ. ՀՀ ՆԳՆ Երևանի վարչությունում աշխատել է որպես օպերլիազոր
2003-2007թթ. ՀՀ ՆԳՆ ՔԳՎ ԵՔՎ կենտրոնական քննչական բաժնում որպես քննիչ
2007-2012թթ. ՀՀ ՆԳՆ ՔԳՎ Երևանի քննչական վարչության ԾՀՔ բաժում որպես Քննիչ, ավագ քննիչ, ՀԿԳ ավագ քննիչ
2012-2013թթ. ՀՀ ՆԳՆ ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ
2013-2014թթ. ՀՀ ՆԳՆ ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության Պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ
2014-2018թթ. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ
2018թթ. Մայիս-հոկտեմբեր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ
2018-2019թթ. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ
2019-2020թթ. ՀՀ Ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ
2020-2023թթ. Հունվար 13 ՀՀ Ոստիկանության Անձնագրային և Վիզաների վարչության պետ
Կրթություն
Կրթություն
1995-2000թթ. ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոց Իրավագիտություն, մագիստրոսի որակավորում
2003-2006թթ. ՀՀ Պետական կառավարման Ակադեմիա, Իրավագիտություն, մագիստրոսի որակավորում
Պարգևներ
Պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ, Արցախի քննչական կոմիտեի մեդալներով և կրծքանշաններով: 2021թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
Մասնակցել է փողերի լվացման, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության մեթոդիկայի վերաբերյալ կազմակերպված սեմինարներին:
Այլ տեղեկություններ
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին
Ամուսնացած է, ունի երեք դուստր։