Չինաստանում 1979թ. ընդունվեց օրենք համաձայն որի` յուրաքանչյուր ընտանիք կարող էր ունենալ միայն մեկ երեխա, երկրորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքը տուգանվում էր տարեկան եկամտի 20 տոկոսի չափով:
Օրենքի ընդունումը պայմանավորված էր նրանով, որ Չինաստանի բնակչությունը գնալով աճում էր, և մտավախություն կար, որ կհասնի ահռելի չափերի:
Այս քաղաքականությունը միանշանակ չընդունցեվ չինացիների կողմից, ինչն էլ ստիպեց իշխանություններին նոր օրենք ընդունել:
Նոր օրենքը թույլ է տալիս ունենալ երկրորդ երեխային, սակայն միայն այն կանանց, որոնց 28 տարին լրացել է, և առաջին երեխայի ծնունդից անցել է առնվազն 4 տարի:
Մնացած դեպքերում չինացիները կտուգանվեն տարեկան եկամտի 20 տոկոսի չափով:
Հայաստանում յուրաքանչյուր զույգ կամ յուրաքանչյուր ոք իրավունք ունի`
ա) որոշել իր երեխաների թիվը և նրանց ծնվելու ժամկետները.
բ) անցանկալի հղիությունից և հղիության արհեստական ընդհատումից խուսափելու նպատակով օգտվել ընտանիքի պլանավորման արդյունավետ և անվնաս միջոցներից ու մեթոդներից, դրանց վերաբերյալ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ:
գ) հղիության ընթացքում ստանալ հղիության և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնություն և սպասարկում` պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:
Հղիության արհեստական ընդհատումը և բժշկական ամլացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Յուրաքանչյուր ոք, ներառյալ դեռահասը, իրավունք ունի տեղեկություններ ստանալ իր սեռական առողջության պահպանման հարցերի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, դրանց բարդությունների և հետևանքների մասին:
Եկե′ք ընդունենք, որ իրավիճակը Հայաստանում շատ ավելի լավ է: