Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է РИА Новости-ն։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, հատկապես էներգետիկան, գնահատականներ են տրվել տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ հացահատիկային միջանցքին և ահաբեկչության դեմ պայքարին»,-հայտնում է աղբյուրը։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում Էրդողանն ասել է, որ «համատեղ ջանքերով ավելի քան 13 միլիոն տոննա հացահատիկ է մատակարարվել կարիքավորներին։

Էրդողանը հույս է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամը «կավարտվի որքան հնարավոր է շուտ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել