Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է РИА Новости-ն։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, հատկապես էներգետիկան, գնահատականներ են տրվել տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ հացահատիկային միջանցքին և ահաբեկչության դեմ պայքարին»,-հայտնում է աղբյուրը։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում Էրդողանն ասել է, որ «համատեղ ջանքերով ավելի քան 13 միլիոն տոննա հացահատիկ է մատակարարվել կարիքավորներին։
Էրդողանը հույս է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամը «կավարտվի որքան հնարավոր է շուտ»։