Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` ինքնասպանությունը հանդիսանում է մահվան 13-րդ ամենահաճախ հանդիպող պատճառը։
Տղամարդիկ ինքնասպանություն են գործում երեք անգամ ավելի շատ, քան կանայք:
Մինչդեռ կանայք ինքնասապանության փորձ են գործում տղամարդկանցից երեք անգամ շատ:
Ինքնասպանության դիմելու պատճառները տարբեր կարող են լինել, սակայն այն դեպքում, երբ պատճառ է հանդիսանում մեկը, ով հասցրել կամ հակել է անձին ինքնասպանության, ապա վերջինս ՀՀ օրենսդրության համաձայն կենթարկվի քրեական պատասխանատվության:
Այսպես, սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Իսկ ինքնասպանության հակելը՝հորդորելու, խաբեության կամ այլ միջոցով անձի մոտ ինքնասպանություն կատարելու վճռականություն հարուցելը, եթե անձն ինքնասպանությամբ կյանքին վերջ է տվել կամ ինքնասպանության փորձ է կատարել՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: