Ակադեմիական քաղաքում ավագ սպայական դպրոց հիմնելու գաղափարի վրա ենք աշխատում․ Նիկոլ Փաշինյան

Ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք հիմա աշխատում ենք մի գաղափարի վրա ակադեմիական քաղաքում ավագ սպայական դպրոց հիմնելու գաղափարի մասին է խոսքը: ն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գուցե մենք ստեղծենք մի դպրոց, որտեղ լինի ավագ դպրոցի ամբողջ կուրսը, գումարած՝ առաջին կուրսի բուհական կուրս, որտեղ այն երեխաները, ովքեր մտածում են, որ զինվորական որևէ ծառայության պետք է անցնեն, կլինի դա բանակ, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, նախ գան այս դպրոցով անցեն»,-ասաց վաչապետը:

Նա նշեց, որ շատ կարևոր նրբություն կա՝ դպրոցը նախատեսված է լինելու և՛ տղաների, և՛ աղջիկների համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել