Ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք հիմա աշխատում ենք մի գաղափարի վրա ակադեմիական քաղաքում ավագ սպայական դպրոց հիմնելու գաղափարի մասին է խոսքը: ն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գուցե մենք ստեղծենք մի դպրոց, որտեղ լինի ավագ դպրոցի ամբողջ կուրսը, գումարած՝ առաջին կուրսի բուհական կուրս, որտեղ այն երեխաները, ովքեր մտածում են, որ զինվորական որևէ ծառայության պետք է անցնեն, կլինի դա բանակ, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, նախ գան այս դպրոցով անցեն»,-ասաց վաչապետը:
Նա նշեց, որ շատ կարևոր նրբություն կա՝ դպրոցը նախատեսված է լինելու և՛ տղաների, և՛ աղջիկների համար:
Մանրամասները՝ տեսանյութում: