Կզորակոչվեն նաև երկքաղաքացիություն ունեցողները. Պուտինի նոր հրամանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոփոխություններ է կատարել զինծառայություն անցնելու կարգի մասին կանոնակարգում:

Երկուշաբթի հրապարակված հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք ունեն նաև օտարերկրյա քաղաքացիություն կամ արտերկրում բնակության թույլտվություն, կզորակոչվեն Ռուսաստանի Դաշնության զինված ուժեր, հաղորդում է ТАСС-ը:

Նախկինում զորակոչով կարող էին ծառայել միայն Ռուսաստանի քաղաքացիները։

Փաստաթղթի նոր տարբերակի համաձայն՝ զորակոչային ծառայությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի համարվող զինվորները, նավաստիները, սերժանտները, այդ թվում՝ օտարերկրյա պետության քաղաքացիություն (հպատակություն) կամ կացության կարգավիճակ կամ օտարերկրյա պետության տարածքում քաղաքացու մշտական ​​բնակության իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ ունեցող անձինք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել