Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին

Քիչ առաջ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ավազի հանքի մոտակայքում, տեղի է ունեցել խոշոր ավտովթար: Կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 1113L պ/հ ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Հ. Ս.-ն (1971 թ.), Լ. Բ.-ն (1960 թ.), Դ. Ս-ն (2001 թ.) և Ա. Ս-ն (2002 թ.) տեղափոխվել են Երևանի «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել