Այսօր հասարակական տրանսպորտի համաշխարհային օրն է: Այս մասին գրառում է կատարել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս գրառմամբ կարելի էր անդրադառնալ ոլորտում արդեն տեղի ունեցած որոշ բարեփոխումների, գնված նոր ավտոբուսներին կամ սպասվելիք նոր մետրոյի կայարանին:
Սակայն եկեք անկեղծ լինենք. ամեն օր երևանցիները բախվում են լուրջ խնդիրների՝ վայրից վայր տեղափոխվելու ամենատարրական պրոցեսում:
Դեռ պետք է կատարվեն համակարգային լուրջ փոփոխություններ, և պետք է ապահովվի ամեն քաղաքացու հարմարավետ ու ապահով տեղաշարժը, որպեսզի հանգիստ ասենք, որ այսուհետ Երևան քաղաքում տրանսպորտի խնդիրը լուծված է:
Այս առիթով ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բոլոր վարորդներին և ոլորտը սպասարկող մասնագետներին նման ծանրաբեռնված պայմաններում իրենց աշխատանքն իրականացնելու համար»,-նշել է նա: