ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Ասատրյանի լիազորությունները դադարած համարելու մասին:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի օգոստոսի 14-ի եզրակացությունը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ասատրյանի լիազորությունները 2013 թվականի օգոստոսի 17-ից համարել դադարած:
Իրավաբան.net