Ո՞ր իրերն են արգելված ձեռքի ուղեբեռով փոխադրման համար

«Զվարթնոց» օդանավակայանը տեղեկացնում է՝ որ իրերն են արգելված ձեռքի ուղեբեռով փոխադրման համար։

ա/ Հեղուկներ, գելեր, աերոզոլներ

բ/ Էլեկտրաշոկային սարքեր՝ բոլոր տեսակի, մակնիշի նմուշի էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ,

գ/ Դյուրավառ հեղուկներ՝ բենզին, գազ ացետոն, մեթան, մեթիլային սպիրտ, արգելակի հեղուկ, ծծմբածխածին, եթերային յուղ, նավթամթերքի նմուշ, օրականական լուծիչներ, բոլոր տեսակի դյուրավառ բաղադրիչներ պարունակող սոսինձ և հերմետիկ նյութ,

դ/ Բոցավառվող կարծր նյութեր՝ նյութեր, որոնք ջրի ներգործությամբ անջատում են ջերմություն և ինքնաբոցավառվում են՝ կալիում, նատրիում, մետաղական կալցիում, դրանց համաձուլվածքները, կալցիումի ֆոսֆորիդ և այլ նյութր, սպիտակ, դեղին, կարմիր ֆոսֆոր և այլ բոլոր նյութերը, որոնք որոնք դասվում են բոցավառվող կարծր նյութի շարքին, արդյունաբերական չոր, կոլոիդային և խոնավ նիտրաթաղանթանյութ՝ անկախ լուծիչի պարունակությունից,

ե/ Սառը զենք, ծակող/կտրող և սրածայր առարկաներ՝  երկարաշեղբ սառը զենք, դաշույններ, սվինադաշույններ, սուսերիկներ, սրեր, թրեր, ազգային հուշանվեր դանակներ, զորային, դեսանտային, ֆիննական, ազգային, նետող շեղբով դանակներ, նետողական զենքեր (արբալետներ), մարզական սևեռիչ-կողպեքներով դանակներ, բոլոր տեսակների և չափերի ինքնաշեն ու գործարանային արտադրության դանակներ, սրիչներ, ածելիներ, կացիններ, մաչետներ, լախտեր, ձողանետիչներ, արևելյան մենամարտերի համար նախատեսված սառը զենքեր, շղթաներ, մկրատներ, հերձադանակներ, նետման համար նախատեսված աստղիկներ, դահուկորդային և արշավի համար նախատեսված փայտեր, աշխատանքային գործիքներ` բոլոր տեսակների սղոցներ, դանակներ, մուրճեր, ուրագներ, ձեռքի գայլիկոններ և շաղափներ, խարտոցներ, պտուտակահաններ, զոդման լամպեր, ավտոմեքենաների վերանորոգման գործիքներ,

զ/ Բութ ծայրով առարկաներ՝ կիեր, բեյսբոլի և սոֆտբոլի զարկիչներ, ոստիկանական մահակների բոլոր տեսակները (պինդ և ճկուն), կրոկետային զարկիչներ, կարթաձողեր, գոլֆի և հոկեյի մականներ, նավակների և մակույկների թիակներ, ձեռնամարտի միջոցներ` մահակներ, կաստետներ, շղթաներ, նունչակիներ,

է/ Հրազեն և մարտական սարքավորումներ՝ ակոսավոր զենք` ինքնաձիգ հրացաններ, հարպուններ, տեգ նետող հրացաններ, օդամղիչ հրացաններ, կոտորակային հրացաններ, կարաբիններ, բոլոր տեսակների, մակնիշների և նմուշների ատրճանակներ, ռևոլվերներ, դրանց պահեստամասերը, հրթիռանետեր, շինարարական ատրճանակներ, ստորջրյա որսի համար նախատեսված հրացաններ, օդաճնշիչ և գազային զենքեր, որսորդական հրացաններ, դրանց փամփուշտները, նյարդակաթվածահարային, արցունքաբեր, թունավոր և ուժեղ ներգործող գազերով փամփուշտներ և գլանանոթներ, շշմեցնող և շոկ առաջացնող սարքեր, հարվածակոտորակային զենք, բոլոր տեսակների, մակնիշների և նմուշների վառոդներ` ցանկացած փաթեթավորմամբ և տարայով` անկախ քանակից, մարտական փամփուշտներ, կենդանիներին հանգստացնելու համար նախատեսված փամփուշտներ, որսորդական փամփուշտների պատիճներ, բոլոր նմուշների ճայթիչ-պատիճներ, կրակահաղորդ և ճայթեցնող քուղեր, հաստիքային ռազմամթերքի ճայթիչներ, բոլոր տեսակների և նմուշների ռազմամթերք, վարժական և ուսումնական ռազմամթերք, տրոտիլ, տոլ, դինամիտ, ամոնալ, դրանցով հանդերձված արդյունաբերական և ռազմական նշանակության այլ նյութեր, հրատեխնիկական միջոցներ, ծխափամփուշտներ, պայթաղյուսիկներ, երկաթուղային ճայթուկներ, բենգալյան կրակներ, հրավառության կրակներ, բոլոր տեսակների հրազենների նմանակներ, այդ թվում` խաղալիքներ և այլ միջոցներ,

ը/ Պայթուցիկ և բոցավառվող նյութեր՝ աերոզոլային ներկ, ալկոհոլային խմիչքներ, հրապատիճ-դետոնատորներ, դետոնատորներ (պայթուցիչ) և բռնկիչներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր (ներառյալ շրխկանները և խաղալիք ատրճանակների պիստոնները), լուսավորող հրթիռների բոլոր տեսակները, բոցավառվող հեղուկ վառելանյութեր (բենզին, դիզելային վառելիք, կրակվառիչի լցավորման հեղուկ, սպիրտ, էտանոլ), գազ և գազային գլանանոթներ, բուտան, պրոպան, ացետիլեն, մեծ ծավալով թթվածին, նռնակների բոլոր տեսակները, ականներ և ռազմական նշանակության այլ պայթուցիկ սարքեր, թերմիտային լուցկի, պայթուցիկ նյութերի ու սարքերի պատճեններ և նմանակներ, ծխասփյուռ կոներ կամ փամփուշտներ, սկիպիդար, ներկերի լուծիչներ,

թ/ Քիմիական և թունավոր նյութեր՝ անշարժացնող և անունակ դարձնող քիմիական նյութեր, գազեր, աերոզոլներ, արցունքաբեր գազ, պղպեղի աերոզոլներ` թթուներ և ալկալիներ, քայքայվող կամ սպիտակեցնող նյութեր (քլոր, սնդիկ), կրակմարիչներ, ինֆեկցիոն կամ բիոլոգիական թունավոր նյութեր (ախտահարված արյուն, վիրուսներ, բակտերիաներ), նյութեր, որոնք ունեն ինքնաբռնկման հատկություն, թույներ, բժշկական կամ կոմերցիոն նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ նյութեր (օրինակ` իզոտոպներ)։

Շարունակությունը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել