Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել երաժշտագետ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ ԳևորգԳյոդակյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:

«Հարգելի պարոն Գյոդակյան,

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մեծ է Ձեր՝ անվանի երաժշտագետի և արվեստի վաստակավոր գործչի ավանդը հայ երաժշտության պատմության և տեսության ուսումնասիրության գործում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական եռանդ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել