Ե՞րբ կարող է սոցիալական փաթեթի շահառուն օգտվել պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունից

Սոցիալական փաթեթն աշխատողների կամ նրանց անմիջական ընտանիքի անդամների սոցիալական, կրթական և այլ խնդիրների ապահովմանն ուղղված ծրագիր է, որի նպատակն է նպաստել պետական մարմինների և կազմակերպությունների աշխատողների առողջապահական և սոցիալական կարիքների բավարարմանը, պետական մարմինների և կազմակերպությունների աշխատողների մոտիվացմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացմանը, պետական հատվածից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատմանը, մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու միջոցով աշխատողների՝ առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը:

Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Iravaban.net-ը հայտնում է, որ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 5.2-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր տարի սոցիալական փաթեթի շահառուների համար (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների) պարտադիր բուժզննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի՝ ՀՀ կառավարության 27.12.2012 N 1691-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները և (կամ) սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը՝ կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու մասին տեղեկանքն ստանալու օրվանից մեկ տարի (365 օր) ժամկետով: Ընդ որում, նշված սահմանափակումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ շահառուն տվյալ տարում արդեն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայություններից և ունի ձևավորված պարտավորություն (այդ թվում՝ նույն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետով նախատեսված):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել