Պատիժները՝ սպանության և հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության համար

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով սպանության համար պատիժները նախատեսված են 155-րդ հոդվածով։

Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն՝

Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` 8-15  տարի ժամկետով:

Սպանությունը`

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,

2) հղի կնոջ,

3) անօգնական վիճակում գտնվողի,

4) ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված` խոցելի վիճակում գտնվող անձի,

5) անչափահասի,

6) առանձին դաժանությամբ,

7) այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով,

8) մի խումբ անձանց կողմից,

9) մերձավոր ազգականի կողմից,

10) շահադիտական դրդումներով,

11) պատվերով,

12) խուլիգանական դրդումներով,

13) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,

14) ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի կամ զանգվածային անկարգությունների պայմաններն օգտագործելով,

15) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կամ

16) հանցագործությունից տուժած անձի բջիջը, հյուսվածքը, օրգանը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելու նպատակով`

պատժվում է ազատազրկմամբ՝ 14-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

156-րդ հոդվածով էլ սահմանված  էհոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության համար պատիժը, որի համաձայն՝ անձի հակաիրավական արարքի կամ վարքագծի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի (աֆեկտի) վիճակում այդ անձի սպանությունը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել