Էստոնիայում հաստատվել է կապիկի ծաղիկով մարդու վարակման առաջին դեպքը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Էստոնիայի առողջապահության վարչության մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Նշվում է, որ էստոնացին վարակվել է տվյալ հիվանդությամբ արտերկրում:
Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին: