Ռուսական զիված ուժերը գիշերը հրթիռակոծել են Զապորոժիեի շրջանը. կան զոհեր

«Մայիսի 22-ին, ժամը 2:44-ի սահմաններում, ռուսական զորքերը հրթիռակոծել են Զապորոժիեի շրջանի Վոլնյանսկի շրջանի գյուղերից մեկի քաղաքացիական ենթակառուցվածքները»,- նշված է Զապորոժիեի մարզային ռազմական վարչություն Telegram-ի ալիքում, փոխանցում է Украинская правда-ն:

Նախնական տվյալներով կան տուժածներ։ Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները։ Նշվում է, որ պայթյունները, որոնք գիշերը լսել են Զապորոժիեի բնակիչները այս հրետակոծության ձայներն են։

Հրթիռակոծությունից վնասվել է Խորտիցա կղզու առողջարանի շենքը։ Նշվում է, որ մայիսի 12-ի առավոտյան ռուսական զորքերը կրկին թևավոր հրթիռ են արձակել Զապորոժիեի ուղղությամբ։ Նա մտել է Խորտիցա կղզու պաշտպանված հատված՝ հրդեհի պատճառ դառնալով, սակայն կղզում որևէ ենթակառուցվածք չի տուժել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել