Ուժեղ հրդեհ է բռնկվել Ադրբեջանի արդյունաբերական պարկում. РИА Новости

Այսօր՝ ապրիլի 28-ին, ուժեղ հրդեհ է բռնկվել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի Հաջի Զեյնալաբդին գյուղի Ազերսուն արդյունաբերական պարկում՝ Բաքվից մոտ 35 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Հրդեհը մարելուն ներգրավվել են Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը, այդ թվում՝ ավիացիոն խմբի երկու ուղղաթիռ, ինչպես նաև հրշեջ գնացք։ Չնայած ջանքերին՝ կրակը չի մարվում ավելի քան երկու ժամ։

Սումգայիթ քաղաքը Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքն է և երկրի արդյունաբերական կենտրոնը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել