Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սենատորը նշել է. «Ավելի քան մեկ դար առաջ Կլեմանսոն գրել է. «Մենք սկսում ենք խոսել Հայաստանի վիլայեթներում նոր ողբերգությունների մասին։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում այս բառը: Սա հայերի մեթոդական կոտորածի պաշտոնական էվֆեմիզմն է»: Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել